Գարեթ Սաութգեյթի տպավորիչ ցուցանիշը Անգլիայի հավաքականում

Անգլիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչի խաղում անգլիացիները 2։1 հաշվով հաղթեցին Հոլանդիային։

Այսպիսով, Անգլիան երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Երկու եզրափակիչներն էլ կայացել են գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ։

Մինչ Սաութգեյթի թիմը գլխավորելը, Անգլիան 86 տարվա ընթացքում միայն մեկ անգամ էր խաղացել աշխարհի առաջնության կամ Եվրոյի եզրափակիչում, երբ նրանք 1966 թվականին նվաճեցին Աշխարհի առաջնությունը։

EURO-2020-ում Անգլիան եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իտալիային (1։1, 11մ․ 2։3)։