Գարեթ Սաութգեյթը դարձավ պատմության մեջ 3-րդ մարզիչը այս ցուցանիշով

EURO-2024-ի կիսաեզրափակչում Անգլիան՝ 2։1 հաշվով հաղթեց Հոլանդիային և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին կմրցի Իսպանիայի հետ։

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի համար սա երկրորդ անընդմեջ եզրափակիչը կլինի Եվրոպայի առաջնությունում (2021, 2024)։

ՈւԵՖԱ-ի տվյալներով՝ Սաութգեյթը դարձել է պատմության մեջ երրորդ մարզիչը, ով հասել է Եվրոյի երկու եզրափակիչ՝ գերմանացի Հելմուտ Շյոնից (1972 և 1976 թվականներին) և Բերտի Ֆոգտսից (1992 և 1996 թվականներին)։