EURO-2024. Անգլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ 🎥

EURO-2024-ի կիսաեզրափակչի երկրորդ խաղում մրցեցին Հոլանդիայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Համառ և դիտարժան պայքարում Անգլիայի հավաքականը կարողացավ հաղթեց՝ 2:1 հաշվով և դուրս գալ եզրափակիչ։

Խաղի հաշիվը բացեց Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը, իսկ հետո րոպեներ անց Հարի Քեյնը 11 մետրանոցից հավասարեցրեց այն։

Հանդիպման ելքը որոշվեց երկրորդ խաղակեսի մրցավարի ավելացված ժամանակում՝ 91-րդ րոպեին Անգլիայի հավաքականի հաղթական գոլը խփեց փոխարինման դուրս եկած Օլի Ուոթկինսը։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ որտեղ կմրցի Իսպանիայի հետ։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա՝ հուլիսի 14-ին։