Անգլիան դարձավ Եվրոյի պատմության մեջ առաջին հավաքականը այս ցուցանիշով

Կայացավ EURO-2024-ի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Անգլիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Հոլանդիայի նկատմամբ՝ 2։1 հաշվով։

Ըստ Opta-ի, Անգլիան դարձավ Եվրոյի պատմության մեջ առաջին հավաքականը, որը դուրս եկավ եզրափակիչ՝ մրցաշարի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերում հաշվի մեջ պարտվելուց հետո։

Քառորդ եզրափակչում Գարեթ Սաութգեյթի թիմը խաղի ընթացքում պարտվում էր Շվեյցարիային (1։1, 5։3՝ 11 մետրանոցներ)։

EURO-2024-ի եզրափակչում Անգլիան կմրցի Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։