Անգլիան 13 հանդիպում անընդմեջ չի պարտվում Եվրոպայի առաջնությունների հիմնական ժամանակում

Անգլիայի հավաքականը դուրս եկավ EURO-2024-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում անգլիացիները՝ 2։1 հաշվով հաղթել են Հոլանդիային։

Անգլիան 13 հանդիպում անընդմեջ չի պարտվում Եվրոպայի առաջնությունների հիմնական ժամանակում։

Եվրոներում Անգլիան վերջին պարտությունը կրել է EURO-2016-ի 1/8-րդ եզրափակչի՝ Իսլանդիայի դեմ խաղում (1։2)։
Այդ ժամանակից ի վեր Անգլիան հաղթել է Եվրոպայի 8 առաջնություններում և 5 անգամ ոչ-ոքի խաղացել։

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, ով Եվրոյի 13 հանդիպում անընդմեջ անպարտելի է, հաղորդում է Opta-ն։

Եվրոյում Սաութգեյթի միակ պարտությունը կրել է EURO-2020-ի եզրափակիչում, երբ Անգլիան 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իտալիային։