COPA AMERICA. Հայտնի է՝ երզափակչի երկրորդ մասնակցի անունը

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Կոլումբիայի հավաքականը հաղթեց Ուրուգվայի ընտրանուն՝ 1։0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացել է կոլումբացի կիսապաշտպան Ջեֆերսոն Լերման։

Առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ պաշտպան Դանիել Մունյոսը, ուստի Կոլումբիայի հավաքականը ամբողջ երկրորդ խաղակեսը անցկացրեցին 10 հոգով։

Ամերիկայի գավաթի եզրափակչում Կոլումբիան կմրցի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։ Ուրուգվայի հավաքականը կմրցի Կանադայի հետ 3-րդ տեղի համար, որը կկայանա հուլիսի 14-ին։