Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց էստոնական «Կալև Տալինի» դեմ։
Երևանյան ակումբի սաները կարողացան կամային հաղթանակի հասնել։
Հաշիվը բացեց մրցակիցը խաղի 11-րդ րոպեին։ 17 րոպե անց Էդգար Մովսեսյանը հավասարեցրեց։
77-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը դուբլ ձևակերպեց ու հաղթանակ պարգևեց։