Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց մակեդոնական «Շկենդիայի» դեմ։
Երևանյան ակումբի սաները վստահ հաղթանակի հասան 2:0 հաշվով։
Առաջին խաղակեսում թիմերը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին, երկրորդ խաղակեսում «Նոան» կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել։
81-րդ րոպեին հաշիվը բացեց Գոնսալո Գրեգորիոն, իսկ խաղավարտի վերջին րոպեին Ալեքսանդր Միլկովիչը երկրորդ գոլը խփեց։