CHAMPIONS LEAGUE. «Փյունիկը» և «Դինամո Մինսկը» չպարզեցին հաղթողին

Մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դինամո Մինսկ» – «Փյունիկ» հանդիպումը։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում թիմերը փոխանակվեցին մի շարք վտանգավոր գրոհներով, սակայն այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում, հուլիսի 16-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։