Բարտ Վերբրյուգեն․ «Հիմա բավականին դժվար է նկարագրել իմ զգացմունքները»

Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը կիսվել է իր հույզերով EURO-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիայից կրած պարտությունից հետո (1։2)։

«Հիմա բավականին դժվար է նկարագրել իմ զգացմունքները։ Ես ուղղակի մի քիչ դատարկ եմ զգում։ Երազը փշրվեց, հիասթափված ենք։

Ես դեռ չգիտեմ, թե ինչ կարող ենք անել այլ կերպ։ Ես չգիտեմ պատասխանը։ Վերջում մենք մի փոքր ավելի շատ պաշտպանվեցինք, քան գրոհեցինք, բայց նրանք մեծ վտանգ չէին ներկայացնում մեր դարպասի մոտ։

Ես չէի զգում, որ բաց կթողնենք, բայց, ցավոք, դա արեցինք»,- Վերբրյուգենի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։