Ալվարո Մորատան մոտ է Իտալիա վերադառնալուն

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է Իտալիա վերադառնալուն։ «Միլանը» աշխատում է 31-ամյա խաղացողին ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է փակվել EURO-2024-ի եզրափակիչից (հուլիսի 14-ին) անմիջապես հետո, որում Իսպանիան կմրցի Անգլիայի հետ։

Նշվում է, որ Զլատան Իբրահիմովիչն առանցքային ներդրում է ունեցել Ալվարո Մորատայի տեղափոխության գործում։

Իսպանացին Ա Սերիայում հանդես է եկել «Յուվենտուսում»։ Հարձակվողը վերջերս մերժեց Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակները։