Կոլումբիացի երկրպագուն հարվածել է Դարվին Նունյեսի դեմքին 🎥

Կոլումբիայի հավաքականն այսօր՝ հուլիսի 11-ին, Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում՝ 1։0 հաշվով հաղթել է Ուրուգվային։

Խաղից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել ուրուգվայցի ֆուտբոլիստների և կոլումբիացի երկրպագուների միջև։

Ծեծկռտուքի ժամանակ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսը հարված է ստացել դեմքին երկրպագուի կողմից։