Ուիլյամ Սալիբա. «Մենք հիասթափված ենք, քանի որ կարող էինք ավելի լավ խաղալ»

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ուիլյամ Սալիբան ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Իսպանիայից կրած պարտությունը (1։2)։

«Մենք հիասթափված ենք, քանի որ կարող էինք ավելի լավ խաղալ: Մենք նախ գոլ խփեցին, բայց հետո երկու անգամ բաց թողեցիք։ Ճիշտն ասած, մրցակիցն ավելի լավն էր, և դա պետք է խոստովանել։ Դա հեշտ չէ ասել, բայց դա այդպես է: Մենք ամեն ինչ տվեցինք՝ հաղթելու համար, բայց դա տեղի չունեցավ»,- Սալիբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի հուլիսի 10-ին կայանալիք Հոլանդիա – Անգլիա խաղում։