Էրիկ տեն Հագ. «Նոր սեփականատեր ունենալը կարող է մեզ շատ օգնել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի վիճակի մասին նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս։

«Նոր սեփականատեր ունենալը կարող է մեզ շատ օգնել, քանի որ նրանք մեզ աջակցում են։ Մենք լավ կարգավորեցինք մեր գործընթացը և ահա թե ինչ կարողացանք հասնել ամառվա ընթացքում։

Մենք չափազանց լավ դիրքում ենք, շատ ուժեղ դիրքում ենք հարձակման անցնելու համար», – հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 60 միավոր և զբաղեցրեց ութերորդ տեղը։ Անգլիայի գավաթի խաղարկությունում հոլանդացի մասնագետի թիմը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 2։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։