«Բարսելոնան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, հայտնում է Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ Ուիլյամսի գործակալ Ֆելիքս Տայնտան անցյալ շաբաթ հանդիպել է «Բարսայի» հետ, և կողմերին հաջողվել է համաձայնության գալ, որի մանրամասները չեն հաղորդվում։ Նիկոյի պայմանագրում նախատեսված է 58 միլիոն եվրո փոխհատուցման կետ։
21-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամառ։ 2023/24 մրցաշրջանում Ուիլյամսը ակումբային մակարդակով անցկացրել է 37 հանդիպում, դարձել 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։