Ռոնալդ Կուման․ «Մենք երկուսս էլ փորձառու մարզիչներ ենք»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը EURO-2024-ի կիսաեզրափակչի Անգլիայի հետ հանդիպման նախօրեին կիսվել է իր կարծիքով իր գործընկեր Գարեթ Սաութգեյթի մասին։

«Մենք երկուսս էլ փորձառու մարզիչներ ենք, Գարեթն ավելի շատ տարիներ է անցկացրել որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, քան ես։ Մենք միմյանց շատ լավ գիտենք, և մեր թիմերը մի քանի անգամ հանդիպել են։

Հանդիպումներից մեկը տեղի է ունեցել 4-5 տարի առաջ՝ Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչում։ Հուսանք, որ կհասնենք նույն արդյունքին»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի թիմերի հանդիպումը կկայանա այսօր Դորտմունդում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։