«Փյունիկը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի խաղարկության առաջին փուլի հանդիպումների համար։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ծանր վնասվածքների պատճառով այս պահին բացակայում են Լուկա Յուրիչիչը ու Վագներ Գոնսալվեշը։
Սերժ Դեբլեն դեռևս լիովին չի վերականգնվել վնասվածքից, իսկ Միխայիլ Կովալենկոն թիմի հետ չի մեկնել Հունգարիա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով։