Լիոնել Մեսսին սոցցանցերում գրառում է կատարել

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում գրառում է կատարել՝ ի պատիվ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչում Կանադայի նկատմամբ տարած հաղթանակի (2։0)։

«Ես շատ ուրախ եմ, որ կրկին կանցկացնեմ Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Մեզ մեկ քայլ է մնացել անելու»,- գրել է Մեսսին։

Արգենտինացին այս խաղում մեկ գոլ խփեց, որն իր առաջինն էր ընթացիկ մրցաշարում։