Լեոնարդո Սպինացոլան տեղափոխվեց «Նապոլի»

«Ռոմայի» նախկին պաշտպան Լեոնարդո Սպինացոլան տեղափոխվեց «Նապոլի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականը։

Նախկինում 31-ամյա ֆուտբոլիստը համաձայնագրի ժամկետը լրանալու պատճառով լքել էր հռոմեական թիմը։

Սպինացոլան «Ռոմայում» հանդես էր գալիս 2019 թվականի ամառվանից։ Թիմի կազմում նա անցկացրել է 151 հանդիպում, դարձել 7 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։