Լամին Յամալը՝ Ֆրանսիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է EURO-2024-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

16-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 21-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ տուգանային հրապարակից դուրս կատարած գեղեցիկ հարվածով։

Հանդիպումն ավարտվել է Իսպանիայի հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։ EURO-2024-ի եզրափակչում «կարմիր ֆուրիան» կխաղա Անգլիա-Հոլանդիա խաղի հաղթողի հետ։