Լամին Յամալը պատասխանել է Ադրիեն Ռաբյոյի խոսքերին

Իսպանիայի հավաքականը EURO-2024-ի կիսաեզրափակիչում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ։

Հանդիպման գլխավոր հերոսներից էր 16-ամյա իսպանացի վինգեր Լամին Յամալը, ով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո ֆուտբոլիստը մոտեցավ տեսախցիկին և ասաց. «Հիմա խոսիր, հիմա խոսիր»։

Ինչպես հայտնում է Football Espana-ն, այս արտահայտությամբ Յամալը պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին, ով խաղից առաջ ասել էր, որ Լամինի դերը թիմում գերագնահատված է։