«Յուվենտուսը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Յուվենտուսը» հայտարարել է «Նիցայի» կենտրոնական կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամի տեղափոխության մասին։

23-ամյա կիսապաշտպանը թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում Թյուրամը «Նիցայի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։