EURO-2024. Իսպանիայի հավաքականը եզրափակչում է 🎥

EURO-2024-ի կիսաեզրափակչի առաջին խաղում մրցեցին Իսպանիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականները։ Խաղը ավարտվեց Իսպանիայի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին։

Իսպանիայի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը 21-րդ րոպեին՝ 16-ամյա Լամին Յամալի հեռահար ֆանտաստիկ հարվածով, իսկ րոպեներ անց Դանի Օլմոն երկրորդ գնդակը ուղարկեց Ֆրանսիայի դարպասը։

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս եկավ EURO-2024-ի եզրափակիչ, որտեղ կմրցի Հոլանդիա – Անգլիա զույգի հաղթողի հետ։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։