Էմանուել Մակրոնը անդրադարձել է Իսպանիայից կրած պարտությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամփոփել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը (1։2)։

«Նրանք մեզ տարան Եվրոյի կիսաեզրափակիչ և ստիպեցին մեզ դողալ մինչև վերջին վայրկյանը։ Շնորհակալություն»,- գրել է Մակրոնը սոցցանցերում։

EURO-2024-ի եզրափակչում Իսպանիայի հավաքականը կմրցի Հոլանդիա – Անգլիա հանդիպման հաղթողի հետ։