Դիդյե Դեշամ․ «Մեր բախտը բերեց, որ բացեցինք խաղի հաշիվը»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է EURO-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունը (1։2)։

«Իսպանիան այսօր ապացուցեց, որ շատ լավ թիմ է: Մեր բախտը բերեց, որ բացեցինք խաղի հաշիվը, բայց մրցակիցները մեզ համար խնդիրներ ստեղծեցին, քանի որ ավելի լավ էին տիրում գնդակին։ Իսպանիան ցույց տվեց իր հմտությունները։

Մենք մի փոքր ուշացանք և ոչ այնքան թարմ, և դա հանգեցրեց տեխնիկական սխալների։ Մենք բավական հաճախ չէինք գրոհում»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։