Դիդյե Դեշամ. «Նա առաջատար է, եթե նույնիսկ խաղադաշտում չէ»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է հարձակվող Օլիվյե Ժիրուի ելույթը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։

«Նա հիասթափված է, ինչպես բոլոր խաղացողները: Օլիվյեն մի քանի դժվար ժամանակաշրջան անցավ և ի վերջո դարձավ ազգային հավաքականի լավագույն ռմբարկու։ Նա երկարակեցության, լրջության ու պրոֆեսիոնալիզմի օրինակ է։

Չնայած այն հանգամանքին, որ նա ավելի քիչ խաղաժամանակ ուներ Եվրոյում, նա թիմի լիարժեք անդամ էր։ Օլիվյեն առաջատարներից մեկն էր, նույնիսկ եթե խաղադաշտ դուրս չեկավ»,- Դեշամի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Ժիրուն 57 գոլով Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա առաջ է անցել Կիլիան Մբապպեից (48) և Թիերի Անրիից (51)։