COPA AMERICA. Արգենտինան հաղթեց Կանադային և դուրս եկավ եզրափակիչ 🎥

Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթեց Կանադայի ընտրանուն՝ 2։0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպումը կայացել է Իսթ Ռադերֆորդի «Միդոլենդս» մարզադաշտում։

Արգենտինայի հավաքականի կազմից աչքի ընկան Խուլիան Ալվարեսը և Լիոնել Մեսսին։

Արգենտինայի հավաքականը եզրափակչում կմրցի Ուրուգվայ – Կոլումբիա զույգի հաղթողի դեմ։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին Մայամի Գարդենս մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 04։00-ին։