«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ռաֆինյային

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ռաֆինյային մոտ 60 միլիոն եվրոյով, հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի տնօրենները պատրաստ են դիտարկել ցանկացած առաջարկ։

Ռաֆինյան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ 2023/24 մրցաշրջանում բրազիլացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա խաղացողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։