Անտուան ​​Գրիզման. «Նրանք ամեն ինչում մեզնից լավն էին»

Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը մեկնաբանել է EURO-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունը (1։2)։

«Իսպանիան մեզնից լավն էր։ Գիտեինք, որ նրանք հաճախ են հարվածում հեռահար տարածությունից, բայց հեռահար հարվածից հետո գոլ բաց թողեցինք։ Մենք գիտեինք, որ Յամալը ձախլիկ է և թույլ տվեցինք ձախ ոտքով կրակել։ Գոլը, որով նրանք հավասարեցրին հաշիվը, մեզ ցավ պատճառեց, իսկ երկրորդ գոլը 4 րոպե անց վերջացրեց ամեն ինչ։

Մենք պարտվեցինք Իսպանիայի ուժեղ թիմին։ Հոգնածության մասին արդարացումներ չեն կարող լինել, քանի որ քառորդ եզրափակչում նրանք նույնպես լրացուցիչ ժամանակ էին խաղում: Նրանք ամեն ինչում մեզնից լավն էին»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիան կմրցի Անգլիա – Հոլանդիա խաղի հաղթողի հետ։