«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը գոլի հեղինակ է դարձել EURO-2024-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում։
Այսպիսով, Յամալը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլահարը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր շվեյցարացի Յոհան Վոնլանտենին, ով 18 տարեկանում EURO-2004-ի խմբային փուլում գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հետ խաղում (1։3)։
Իսպանիան հաղթեց Ֆրանսիային՝ 2:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։