«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի «Շկենդիայի» դեմ խաղից առաջ կոչով դիմել է ակումբի երկրպագուներին։
«Մենք շատ ուրախ ենք սկսել մրցաշրջանը: Լի ենք էներգիայով և հաղթելու անհագ ցանկությամբ: Դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ է, որ մեր բոլոր երկրպագուները հինգշաբթի օրը աջակցեն մեզ: Գան և լինեն մեր 12-րդ խաղացողը: Միասին մենք ավելի ուժեղ ենք»,- Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության առաջին փուլի «Նոա»-«Շկենդիա» հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ժամը 20:00-ին Վահագն Թումասյանի անվան Աբովյանի մարզադաշտում։