Սիմոնե Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Սիմոնե Ինձագին վերջապես համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները «Ինտերի» հետ, որը նրան կդարձնի Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, իտալացին Ա Սերիայի գործող չեմպիոնի հետ մինչև 2026 թվականի ամառը երկու տարվա պայմանագիր կկնքի, որի համաձայն նա կստանա 6,5 միլիոն եվրո յուրաքանչյուր սեզոնի համար՝ առանց բոնուսների։

Սպասվում է, որ այս շաբաթ «Ինտերը» կհայտարարի Ինձագիի հետ համագործակցության մասին: