Ռուդ վան Նիստելռոյը համաձայնել է միանալ Էրիկ տեն Հագի մարզչական շտաբին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը կմիանա «կարմիր սատանաների» մարզչական շտաբին՝ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ, սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

48-ամյա հոլանդացին Մանչեսթերում է և արդեն երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Վան Նիստելռոյը շուտով պետք է պաշտոնապես ներկայացվի։

Վան Նիստելռոյը մարզչական կարիերան սկսել է 2014 թվականին։ Նա աշխատել է Հոլանդիայի հավաքականի և ՊՍՎ-ի շտաբներում, իսկ 2022-2023 թվականներին ղեկավարել է Էյնդհովենյան ակումբը։