Ռոնալդ Կուման․ «Մենք ստիպված էինք տառապել, բայց մեծ հաջողություն է կիսաեզրափակչում խաղալը»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։

«Սա հատուկ բան է ողջ երկրի համար։ Մենք փոքր երկիր ենք և կիսաեզրափակիչում ենք Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հետ։ Մենք շատ հպարտ ենք։ Մենք ստիպված էինք տառապել, բայց մեծ հաջողություն է կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն ստանալը»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հոլանդիան կիսաեզրափակչում կհանդիպի Անգլիայի հետ։