Մոյզե Կինը նոր ակումբ ունի

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը տեղափոխվել է «Ֆիորենտինա»։

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, տրանսֆերային գումարը կազմել է 13 միլիոն եվրո, որը կվճարվի չորս տարվա ընթացքում։ «Յուվենտուսը» կարող է ստանալ նաև հավելյալ 5 միլիոն եվրո բոնուսներ։

Թուրինյան թիմի կազմում Կինը մասնակցել է 123 հանդիպման՝ դառնալով 22 գոլի հեղինակ։