«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Կազեմիրոյից:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ կիսապաշտպանի հեռանալն այս ամառ դեռ հավանական է: Մանկունիացիները համաձայն են բաց թողնել խաղացողին և փոխարենը պայմանագիր կնքել այլ կիսապաշտպանի հետ:
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները: Նրանք կապի մեջ են Կազեմիրոյի ներկայացուցիչների հետ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։