Լուիս դե լա Ֆուենտե. «Նիկո Ուիլյամսն ավելի լավն է, քան Կիլիան Մբապպեն»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ընտրություն է կատարել թիմի հարձակվող Նիկո Ուիլյամսի և Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապպեի միջև։

«Նրանք երկու հիանալի ֆուտբոլիստներ են, բայց ինձ համար Նիկոն ավելի լավն է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Diario As-ը։

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա Ուիլյամսը «Ֆուրիա ռոխայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ EURO-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 23։00-ին։