Լուիս դե լա Ֆուենտե․ «Ես չեմ ձանձրանում Ֆրանսիայի խաղից»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է EURO-2024-ի Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչ հանդիպման սպասելիքներով։

«Սա ֆանտաստիկ հնարավորություն է մեզ համար։ Մենք շատ բան ենք արել և արժանի ենք այստեղ լինելու։ Սա, ինչպես Գերմանիայի դեմ խաղը, կարող էր եզրափակիչ լինել։ Նման հանդիպումներում ամեն ինչ կապված է մանրուքների հետ, պետք է ավելի քիչ սխալներ թույլ տալ: Մենք արժանի ենք պատմական հաջձողության։

Միշտ փորձում ես հանդիպմանը պատրաստվել այնպես, որ հաղթես։ Մեր խաղային մոդելը ներառում է շոու, մենք ունենք շատ ուժեղ և կենսունակ թիմ: Բայց ամենակարեւորը հաղթելն է։ Պետք է խաղալ ինչպես գրավիչ, այնպես էլ պրագմատիկ:

Ձեզ ձանձրացրել է Ֆրանսիայի խաղը: Ես գնահատում և վերլուծում եմ ներուժը, իսկ ֆրանսիացիներն ունեն այն։ Նրանք ունեն շատ բարձրակարգ խաղացողներ և հիանալի թիմ։ Ես միշտ հաճույք եմ ստանում ֆուտբոլից։ Ես չեմ ձանձրանում Ֆրանսիայի խաղից, մենք տարբեր ոճեր ունենք:

Մենք պատրաստ ենք։ Ինձ թվում է, որ Ֆրանսիան ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, բայց մենք գիտենք, թե ինչպես պայքարել նրանց դեմ՝ օգտագործելով մեր ուժերը, որոնք այլ տեղ են»,- Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։