Լամին Յամալ․ «Խոսեք միայն այն ժամանակ, երբ ժամանակն է շախ և մատ ասելու»

Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը EURO-2024-ի կիսաեզրափակիչ խաղից առաջ սոցիալական ցանցերում դիմել է Ֆրանսիայի հավաքականին։

«Շարժվեք լուռ, խոսեք միայն այն ժամանակ, երբ ժամանակն է շախ և մատ ասելու»,- գրել է Յամալը։

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հայտնել էր, որ իր թիմը մտադիր է 16-ամյա ֆուտբոլիստին հանել հարմարավետության գոտուց դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։

Երեքշաբթի՝ հուլիսի 9-ին, «Ալիանց Արենա» մարզադաշտում (Մյունխեն, Գերմանիա) կկայանա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 23։00-ին։