«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի Պրոֆի Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 29-ամյա դարպասապահը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Իթթիհադից»։
Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբի ղեկավարությունը առաջնահերթ է համարում դարպասապահի դիրքի ուժեղացումը, իսկ Կեպան հիմնական թեկնածուներից է։ Կեպան խնդրել է իրեն ժամանակ տալ որոշում կայացնելու համար՝ գիտակցելով Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության լրջությունը։
Նախորդ մրցաշրջանում Կեպան վարձավճարով հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և 20 խաղում բաց է թողել 18 գոլ։
Դարպասապահի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։