Կեֆրեն Թյուրամը երեքշաբթի օրը կժամանի Թուրին

«Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը երեքշաբթի օրը կժամանի Թուրին, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր կնքի «Յուվենտուսի» հետ, սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, նրա աշխատավարձը կկազմի 2,5 եվրո մեկ մրցաշրջանի համար։ «Յուվենտուսի» համար տրանսֆերը կարժենա 20 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով:

Կեֆրենը «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամի կրտսեր եղբայրն է և «Յուվենտուսի» նախկին պաշտպան Լիլիան Թյուրամի որդին։

Նախորդ մրցաշրջանում Կեֆրեն Թյուրամը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։