Ջորդան Պիկֆորդ․ «Ես սիրում եմ խաղալ նման ճնշման տակ, հետո ինձ մոտ ամեն ինչ ստացվում է»

Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կիսվել է EURO-2024-ի քառորդ եզրափակչի Շվեյցարիայի հետ խաղում 11 մետրանոց հարվածաշարից ստացած հույզերով։

Անգլիան հաղթեց 5-3 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Տղաները, ովքեր իրացրեցին հինգ 11 մետրանոցները, հիանալի էին: Ես օգնեցի նրանց՝ ետ մղելով առաջին 11 մետրանոցը, որը մեզ առաջ մղեց: Կցանկանայի, որ ավելի շատ սեյվեր կատարեի, բայց հարվածները չափազանց լավն էին։

Եվրոյի կիսաեզրափակիչ. Ես սիրում եմ խաղալ նման ճնշման տակ, հետո ինձ մոտ ամեն ինչ ստացվում է։ Ես ապրում եմ երազանքով», – Պիկֆորդի խոսքերը մեջբերել Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Անգլիան կմրցի Հոլանդիայի հետ։