«Ինտերը» ցանկանում է գնել շվեյցարացի ֆուտբոլիստին

«Ինտերը» ձգտում է ուժեղացնել պաշտպանական գիծը: Միլանյան ակումբի ցուցակում տեղ է գտել նաեւ շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մտադիր է 31-ամյա ֆուտբոլիստին օգտագործել երեք պաշտպաններով կազմվածքում։

Անցած մրցաշրջանում Ռոդրիգեսը «Տորինոյի» կազմում 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ա Սերիայի 35 խաղում։