Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է, որ Տիագո Ալկանտարան միանա «Բարսելոնայի» մարզչական շտաբին

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և Տիագո Ալկանտարան, ով հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, երկուշաբթի օրը հանդիպել են՝ քննարկելու վերջինիս՝ կատալոնացիների շտաբին միանալու հնարավորությունը, հայտնում է Jijantes FC-ն։

Տիագոն Ֆլիկի գլխավորությամբ խաղացել է «Բավարիայում»: Մարզչին գրավում է իսպանացին ֆուտբոլի իմացությամբ և լեզվի իմացությամբ։

33-ամյա Տիագոն երեկ հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: Նա Չեմպիոնների Լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության կրկնակի հաղթող է, Գերմանիայի յոթակի չեմպիոն, Իսպանիայի քառակի չեմպիոն։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրած 46 խաղում խփել է 2 գոլ։