Գարեթ Սաութգեյթ․ «Չենք ցանկանում ավարտել պայքարը»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։

«Մեր թիմը հենց սկզբից մեծ ճնշման տակ էր, և նրանք լավ գործեցին: Այս պահին մենք չենք կարող շատ գոլ խփել, բայց վերջին երեք խաղերում մենք խաղացել ենք հինգ պաշտպանների դեմ:

Երեք անգամ կիսաեզրափակչում ենք եղել, բայց այստեղ չենք ցանկանում ավարտել պայքարը»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Անգլիայի հավաքականը կիսաեզրափակչում կխաղա Հոլանդիայի հետ։