Գարեթ Սաութգեյթը խոսել է Հոլանդիայի հետ առաջիկա խաղի մասին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է EURO-2024-ի կիսաեզրափակչում Հոլանդիայի հետ առաջիկա խաղի մասին։

Փլեյ-օֆֆի փուլում Անգլիայի հավաքականը շրջանցեց Սլովակիային և Շվեյցարիային։ Խմբային փուլում անգլիացիները մրցեցին Սերբիայի, Դանիայի և Սլովենիայի հետ։

«Կասկած չկա, որ Հոլանդիայի հավաքականի որակն ավելի բարձր է, քան այն թիմերը, որոնց մենք նախկինում խաղացել ենք այստեղ։ Ես կասեի, որ Հոլանդիան մի փոքր ավելի լավն էր դաշտի որոշակի հատվածներում, այս խաղում սխալվելու ռիսկն ավելի մեծ կլինի»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հոլանդիա – Անգլիա հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Դորտմունդում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։