Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանից «Կրասնոդարում» կկրի ավագի թեւկապը։ Այս մասին թիմի ներկայացման ժամանակ հայտարարել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այս կարգավիճակում Սպերցյանը փոխարինել է դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, ով այս ամառ է տեղափոխվել ՊՍԺ։
24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։