Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է AS-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի ցանկանում երկրորդ համարը լինել մադրիդյան թիմում և, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։

Աղբյուրի համաձայն՝ նրա գործակալ Ժորժե Մենդեշը առաջիկա յոթ օրվա ընթացքում կհանդիպի Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ։

Անցած մրցաշրջանում 25-ամյա Լունինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում բաց է թողել 32 գոլ և 12 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։

24-ամյա Կոշտան «Պորտուի» համակարգում է 2011 թվականից։ 2023/24 մրցաշրջանում նա պորտուգալական թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպման՝ բաց թողնելով 38 գոլ և 17 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։