Դիդյե Դեշամը նշել է EURO-2024-ում ամենաորակյալ ֆուտբոլ ցուցադրող թիմին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ Իսպանիայի դեմ առաջիկա խաղի մասին։

«Բոլոր իսպանական թիմերը լավն են կիսապաշտպանությունում: Նրանք գիտեն, թե ինչպես վերահսկել խաղի ընթացքը։ Իսպանական կիսապաշտպանությունը շատ ուժեղ է, հատկապես Ռոդրիի հետ: Այս թիմը մինչ այժմ ամենաորակյալ ֆուտբոլ է ցուցադրել այս EURO-ում։ Նրանք տպավորում են իրենց խաղով յուրաքանչյուր խաղում:

Բոլորն իրենց շատ լավ են զգում։ Մեզ հաջողվեց պատշաճ կերպով վերականգնվել ու անցնել կիսաեզրափակչի մասին մտածելուն։ Մեր նպատակը ևս մեկ եզրափակիչ դուրս գալն է»։