Չիրո Իմոբիլեն ցանկանում է լքել «Լացիոն»

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն ցանկանում է տեղափոխվել «Բեշիքթաշ», հայտնում է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 6 միլիոն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ Իմոբիլեն արդեն ընդունել է թիմի առաջարկը։

Իմոբիլեն «Լացիոյում» հանդես է գալիս 2016 թվականից։ Թիմի հետ նա հաղթել է Իտալիայի գավաթը, երկու անգամ՝ երկրի Սուպերգավաթը։